ՀայՓոստում էի:
6-րդ բաժանմունքում:
Նամակ էի ուղարկում:
Աշխատակցուհին անձնագիրս պահանջեց: Տվեցի: Հեռախոսիս համարը հարցրեց: Ասացի:
Հետաքրքրվեց՝ ժամանակին այլ անձնագիր ունեցե՞լ եմ (?):
Պատասխանեցի, որ ունեցել եմ:
Պահանջեց, որ ներկայացնեմ նախկին անձնագրիս տվյալները:
Նյարդայնացա, քանզի այսպես շարունակվելու դեպքում, ՀայՓոստում ինձանից ծննդյան, ԶԱԳՍ-ի, միգուցե` մահվան, վկայական պահանջեին:
Ի պատասխան, աշխատակցուհին առաջարկեց սեղանին սկոչով փակցված թղթի (նկարը մեկնաբանություններում) բովանդակությանը ծանոթանալ: Կարդացի:
Իբր «որոշում» էր:
Ոչ անուն-ազգանուն կար, ոչ ստորագրություն, ոչ կնիք: «Որոշումը» սկսվում էր 17.2 կետից և ավարտվում 17.3 կետով:
Ամենազավեշտալին` «որոշման» վերջում գրված «հարգանքով»-ն է:
Դա իրավաբանության մեջ նորամուծություն է:
Կարծում եմ` Հյուսիսային Կորեայում դրա համար պետական լուրջ մրցանակ կտան:
Մի խոսքով, դասական ֆեյք փաստաթուղթ:
Փաստորեն, ՀայՓոստում նորաձև է մոլորեցնել հաճախորդներին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ